• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զինեդին Զիդան. «Ռեալը» չի հրաժարվի Բեյլից»

Գարեթ Բեյլ«Ռեալ Մադրիդի» սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը հայտնել է, որ իր ակումբը չի դադարի փորձեր կատարել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:

Թվում էր, թե 24-ամյա ուելսցուն պահելու լոնդոնցիների ցանկությունը հնարավոր է սառեցնի մադրիդյան ակումբի հետաքրքրությունը: Սակայն «Ռեալը» չի հանձնվում և, Զիդանի խոսքերով, շարունակում է պայքարել Բեյլի համար:

-Մենք չենք հրաժարվի Գարեթ Բեյլից: Նորմալ է, որ «Տոտտենհեմը» ցանկանում է նրան պահել և նոր պայմանագիր ստորագրել: Բայց այդ մակարդակի ֆուտբոլիստին մոռանալն անհնար է,- Զիդանի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:

Բացի այդ, համաձայն իսպանական Marca-ի տեղեկության, «Ռեալը» պատրսատվում է Գարեթի համար 126 մլն ֆունտ առաջարկել: Այս հսկայական գումարը կարող է դառնալ ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ տրանսֆերային ռեկորդ: