• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազարին սպառնում է ծանր պատիժ տղայի վրա հարձակվելու համար

Էդեն Ազար«Չելսիի»՝ Լիգայի գավաթից դուրս մնալն ուղեկցվեց սկանդալով: «Ազնվականների» կիսապաշտպան Էդեն Ազարը «Սուոնսիի» հետ կիսաեզրափակչի պատասխան հանդիպման վերջնամասում հեռացվեց դաշտից՝ գնդակ մատուցող տղային հարվածելու պատճառով:

Ինչպես հայտնի է, «Սուոնսին», ոչ-ոքի խաղալով տանը և երկու հանդիպումների արդյունքում ունենալով երկու գնդակի առավելություն, 1 ամիս անց կմասնակցի Լիգայի գավաթի եզրափակչին: Պատասխան խաղի վերջնամասում «Չելսին» մնաց 10 հոգով: 81-րդ րոպեին գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը կարմիր քայտ ցույց տվեց Ազարին, ով զգացմունքների ազդեցության տակ հրեց գնդակ մատակարարող տղային: Էդենը փորձում էր արագ վերցնել դաշտից դուրս եկած գնդակը և վերսկսել հանդիպումը, սակայն իր այդ արարքով զրկեց «ազնվականներին» խաղը փրկելու հույսերից:

-Դեմբա Բան ասաց ինձ, որ տղան փորձել է պահել գնդակը: Ես տեսա, թե ինչպես է Ազարը հարվածում տղայի կողոսկրերին, իսկ դա անընդունելի է,- հայտնել է «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսը:

-Կարծում եմ՝ Ազարը կփոշմանի, երբ տեսնի, թե ինչ է արել: Տղան պետք է բաց թողներ գնդակը, սակայն Ազարն ավելի վաղ հարձակվեց և սկսեց խփել նրան: Հասկանում եմ ֆուտբոլիստին: Թիմդ պարտվում է, իսկ դու ճնշման տակ ես և ասում կան անում ես բաներ, որոնք չպետք է անես: Բայց այսօրվա տեղի ունեցածն անընդունելի է,- ասել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը:

Ավելացնենք, որ Ազարն ի տարբերություն իր թիմակիցների այդպես էլ չմոտեցավ և ներողություն չխնդրեց: Ամենայն հավանականությամբ բելգիացու այս արարքը կքննվի ֆուտբոլի ասոցացիայի կողմից: Ամեն դեպքում կարմիր քարտի համար Ազարին սպասվում է որակազրկում: