• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդինսոն Կավանին՝ «Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակ

Էդինսոն Կավանի«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակը:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Կավանիի միջոցով «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է լրացնել Բալոտելլիի հեռանալուց հետո թիմում առաջացած բացը:

Հաղորդվում է, որ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում առաջին տեղը 25-ամյա ուրուգվայցին է, ով ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում խփել է 27 գնդակ: Նա այդ ցուցակում առաջ է անգամ «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյից:

-Վստահ կարելի է մեկ բան ասել. «Մանչեսթեր Սիթիի» համար հեշտ չի լինելու ձեռք բերել Ա Սերիայում ամենից շատ գոլ հեղինակած ֆուտբոլիստին: Նրա համար մեծ պայքար է լինելու:

Ընթացիկ մրցաշրջանում Էդինսոնը շատ գոլեր է խփում և «Նապոլիի» համար դժվար կլինի բաժանվել նրանից: Եվրոպական մոտ 10 ակումբ ամռանը կպայքարի նրա համար,- ասել է Մանչինիի օգնական Անժելո Գրեգուչին:

Հետաքրքիր փաստեր