• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդինսոն Կավանին պատրաստ է փոխել ակումբը

Էդինսոն Կավանի«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին ակնարկել է, որ պատրաստ է դիտարկել «Նապոլիից» հեռանալու տարբերակը:

Կավանին ընթացիկ մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Վաղուց է հայտնի, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին համարվում է Կավանիի մեծ երկրպագուն:

-Ինձ հաճելի է խաղալ «Նապոլիում», սակայն սա ֆուտբոլ է: Ես միայն կարող եմ ասել, որ ողջ ուժերս կներդնեմ այստեղ հանդես գալու մինչև վերջին օրը,- La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Էդինսոնը:

Ինչպես հայտում է Manchester Evening News-ը, «Սիթին» հետաքրքրված է նաև 27-ամյա հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով, ով ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Բավարիայի» մեկնարկային կազմում: «Քաղաքայինները» այդպես էլ չկարողացան լրացնել Բալոտելիի հեռանալուց հետո առաջացած բացը: Հարցականի տակ է նաև Էդին Ջեկոյի և Կարլոս Տևեսի ապագան:

Հետաքրքիր փաստեր