• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսը պատրաստվում է խոսել Ալու Դիարայի հետ

Էլլարդայս և Ալու Դիարա«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը մտադիր է բանակցել կիսապաշտպան Ալու Դիարայի հետ այն բանից հետո երբ վերջինս հայտնեց հեռանալու իր ցանկության մասին:

Այսօր 31-ամյա Դիարան խոստովանել էր, որ ցանկանում է հեռանալ «Վեստ Հեմից», քանի որ մարզչական շտաբն իրեն չի վստահում և բավականաչափ խաղային պրակտիկա չի տրամադրում: Էլլարդայսն ասել է, որ կխոսի ֆուտբոլիստի հետ և հետո արդեն որոշում կկայացնի նրա ապագայի վերաբերյալ:

-Յուրաքանչյուր խաղի ես ընտրում եմ միայն լավագույն խաղացողներին, իսկ հաշվի առնելով Ալուի վերջերս ստացած վնասվածքը՝ նա դեռ լիովին չի համապատասխանում այն պահանջներին, որը ներկայացնում է Պրեմիեր Լիգան:

Եթե նա դժբախտ է, ապա այդ մասին պետք է ինձ ասեր, իսկ մենք ինչ-որ բան կորոշեինք: Այժմ մենք ստիպված ենք սկսել բանակցություններ նրա հետ, որից հետո կորոշենք նրա ապագան,- ասել է Էլլարդայսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր