• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլյակիմ Մանգալան պաշտոնապես դարձավ «Սիթիի» ֆուտբոլիստ

Էլյակիմ Մանգալա«Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի երկար սպասված տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», վերջապես, ստացավ պաշտոնական հաստատում:

«Քաղաքայինները» վաղուց համաձայնեցրել էին Մանգալայի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 32 մլն ֆունտ, սակայն երկար ժամանակ նրանք չէին կարողանում համաձայնության գալ երրորդ կողմի հետ, ում պատկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների մի մասը:

Այսօր «Էթիհադի» ակումբը պաշտոնապես հաստատել է տրանսֆերը, որը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը: 23-ամյա ֆրանսիացին «Սիթիում» հանդես կգա 20 համարի մարզաշապիկով:

-«Սիթին» եվրոպական ամենաժամանակակից թոփ ակումբներից է: Սա կարևոր քայլ էր ինձ համար: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և հավատում եմ, որ կարող եմ անել դա: Ես մեծ նպատակներ ունեմ, և դրա համար էլ այստեղ եմ:

Շատ ուրախ եմ Անգլիա տեղափոխվելու համար, քանի որ Պրեմիեր Լիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է: Այստեղ ֆուտբոլը շատ հետաքրքիր և մրցակցային է: Պրեմիեր Լիգայում շատ գոլեր են խփվում,- ասել է Մանգալան: