• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էմանուել Ֆրիմպոնգը երազում է կրկնել Ջեկ Ուիլշերի ուղին

Էմանուել Ֆրիմպոնգ«Ֆուլհեմի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը ցանկանում է հետևել «Արսենալում» իր թիմակից Ջեկ Ուիլշերի օրինակին, ով այդպես արագորեն վերադարձավ դաշտ ծանր վնասվածքներից հետո:

21-ամյա Ֆրիմպոնգը Ուիլշերի նման «Արսենալի» սան է: Էմանուելն ընդամենը վերջերս է դաշտ վերադարձել ծնկի երկու ծանր վնասվածքներից հետո, իսկ հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Ֆուլհեմ»:

Ֆրիմպոնգը հիացած է, թե ինչպես Ուիլշերը լուծեց առողջական խնդիրները և այժմ ավելի բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում:

-Սա ֆուտբոլ է: Երբեմն բախտդ բերում է, երբեմն ոչ: Շատ վնասվածքներ եմ ունեցել, սակայն մտադիր եմ հաղթահարել դրանք այնպես, ինչպես արեց Ջեկը: Նա հետևում թողեց վնասվածքները և այժմ խաղում է Անգլիայի ազգային հավաքականի կազմում: Հատկապես սա եմ փորձում անել ես: Ցանկանում եմ հաղթահարել վնասվածքներս և նորից կանոնավոր խաղալ:

Ջեկը հիանալի խաղացող է: Պրեմիեր Լիգայում նա ներշնչանքի աղբյուր է հանդիսանում յուրաքանչյուր երիտասարդ խաղացողի համար: Նրանք ցանկանում են կրկնել այն, ինչը նրան հաջողվեց հասնել:

«Ֆուլհեմ» տեղափոխվելուց հետո ես գործնականում չեմ զրուցել նրա հետ, սակայն «Արսենալում» մենք մշտապես շփվում էինք: Ուրախ եմ նրա համար,- հայտնել է Ֆրիմպոնգը: Sky Sports