• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էմերին խնդիր է դրել իր տղաների առջև՝ նվաճել եվրոպական մրցաշարի ուղեգիր

«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին իր թիմի առջև նպատակ է դրել նվաճել եվրոպական մրցաշարի մասնակցության ուղեգիր:

«Առյուծները» ներկայումս շարունակում են մնալ աղյուսակի ներքևի հատվածում, բայց Պրեմիեր լիգայի վերջին երկու հանդիպումներում էլ հաղթել են անառիկ պահելով իրենց դարպասը:

«Վիլլան» հինգ միավորով է հեռու յոթերորդ տեղից, որը բացում է ճանապարհը դեպի Կոնֆերանս լիգա, և Էմերին ցանկանում է, որ իր թիմը մրցաշրջանը ավարտի գոնե այդ դիրքում:

«Մենք հնարավորություն ունենք դուրս գալ Եվրոպական առաջնություններ, և եթե հաջորդ հանդիպումներում շատ միավորներ վաստակենք, մոտ կլինենք դրան»։

«Ամենակարևորն այն է, որ փորձես թիմ ստեղծել, փորձես ընտանիք ստեղծել, փորձես ստեղծել քո ոճը, փորձես լավ կերպար ստեղծել»:

«Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք հիանալ և վայելել յուրաքանչյուր հանդիպում մեր երկրպագուների հետ միասին՝ օգտագործելով նրանց էներգիան»։

«Մենք պետք է պրոֆեսիոնալ մնանք և կենտրոնացած մնանք այն բանի վրա, թե ինչ ենք ստեղծում և ինչպես ենք ցանկանում այն ​​ստեղծել», – Էմերիի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Հետաքրքիր փաստեր