• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էնդի Քերոլն ավելի մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն

Էնդի Քերոլ«Վեսթ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը խոստովանել է, որ իր ակումբը մեծ քայլ է կատարել «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու համար:

Դեռ մայիսին հայտնի դարձավ, որ «Վեսթ Հեմը» համաձայնեցրել է Անգլիայի հավաքականի 24-ամյա խաղացողի տրանսֆերային գինը 15 մլն ֆունտի չափով: Սակայն Էնդիի հետ պայմանավորվելն  ավելի դժվար եղավ:

Լուրերի համաձայն, «Վեսթ Հեմ» տեղափոխվելու համար, որտեղ այս մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել, Քերոլը պահանջել է աշխատավարձի բարձրացում` ներկայիս 80 հազարի փոխարեն 100  հազար ֆունտ շաբաթական, որը լոնդոնցիներն անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող իրենց թույլ տալ:

Եվ չնայած փոխզիջում չի եղել, նրա տեղափոխությունն ավելի հավանական է դարձել: Այդ մասին Գոլդը հայտնել է Թվիթերում, որտեղ պատասխանել է երկրպագուի հարցին  Քերոլի ձեռքբերման վերաբերյալ:

-Վերջին ժամերի ընթացքում Էնդի Քերոլի` «Վեսթ Հեմ» տեղափոխվելու հավանականությունը մեծացել է` 50/50-ից հասնելով 75/25-ի: Ձեզ տեղյակ կպահեմ,- հայտնել է Գոլդը: