• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էնդրյու Քոուլ. «Ռունին մեծ ապագա ունի «Յունայթեդում»

Էնդրյու Քոուլ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդրյու Քոուլը կարծում է, որ Ուեյն Ռունին ոչ մի հիմք չունի «Յունայթեդից» հեռանալու մասին մտածելու համար:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան խաղին Ռունին մեկնարկային կազմում չէր: Մամուլում սկսեցին լուրեր պտտվել, թե ֆուտբոլիստը խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ և հնարավոր է՝ տեղափոխվի այլ ակումբ:

-Առաջինն ու ամենակարևորը ցանկանում եմ ասել, որ Ուեյնն այլևս թիմի թիվ մեկ խաղացողը չէ: Մարզիչը միշտ էլ օգտագործելու է խաղացողների ռոտացիան: Դա կախված է այն բանից, թե ինչի ես ուզում հասնել:

Վերջին 4-5 տարիներին նա թիմի գլխավոր ռմբարկուն էր: Սակայն Ռոբինը եկավ և այժմ շատ լավ է հանդես գալիս: Ֆուտբոլն այսպիսինն է: Նոր մարդիկ են գալիս ակումբ, սակայն Ռունին միևնույնն է մեծ ապագա ունի «Յունայթեդում»:

Նա վարպետ է: Չեմ կարծում, որ անցած շաբաթվա տեղի ունեցածը կարող է ազդել նրանց հարաբերությունների վրա: Դա մեկ խաղ էր, թող և շատ կարևոր, սակայն մարզչի վերաբերմունքը Ուեյնի նկատմամբ նույնն է մնում:

Սէր Ալեքսը նախկինում էլ է նման բան արել: Ուեյնի հետ կապված իրավիճակը եզակի դեպք չէր: Նմանատիպ բաներ լինում են: Ռունին դեռ շատ հանդիպումներ կանցկացնի «Յունայթեդի» կազմում և նա դեռ շատ գնդակներ պետք է խփի ակումբի համար: Հասկանում եմ Ռունիի զգացմունքները, սակայն դրանում մեծ խնդիր չեմ տեսնում,- հայտնել է Քոուլը: Manchester Evening News

Հետաքրքիր փաստեր