• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Յանգ. «Զախային փառահեղ ապագա է սպասվում»

Վիլֆրիդ Զախա«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը վստահ է, որ «Յունայթեդում» իր դիրքի համար մրցակից Վիլֆրիդ Զախային փառահեղ ապագա է սպասվում:

20-ամյա Զախան դաշտում իր տեղն ունենալու համար Էշլի Յանգի հետ պետք է մրցակցի ոչ միայն ակումբում, այլ նաև Անգլիայի ազգային հավաքականում:

-Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ կդառնա: Մենք նրա հետ պայմանագիր չէինք ստորագրի, եթե նրան փառահեղ ապագա չսպասվեր: Այստեղ նա հնարավորություն ունի սովորել մեծերից, շփվել փորձառու ֆուտբոլիստների հետ,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Յանգը:

Ավելացնենք, որ հաջորդ ամիս Անգլիայի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Շոտլանդիայի ընտրանու հետ: Չի բացառվում, որ Ռոյ Հոջսոնից հրավեր կստանան և՛ Յանգը, և՛ Զախան:

Հետաքրքիր փաստեր