• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էվանս. «Շոուն կդառնա աշխարհի լավագույն ձախ պաշտպանը»

Լյուկ ՇոուՋոնի Էվանսը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակից Լյուկ Շոուն կդառնա աշխարհի լավագույն ձախ պաշտպանը:

Շոուն, ում այս ամառ 31,5 մլն ֆունտով գնեցին «Սաութհեմպտոնից», մինչ այժմ իր նորամուտը չի նշել «Յունայթեդում»: Սակայն Լյուկը, ինչպես նաև թիմի մեկ այլ նորեկ Մարկոս Ռոխոն հասցրել են տպավորություն թողնել Էվանսի վրա:

-Ես տպավորված եմ Մարկոս Ռոխոյով և Լյուկ Շոուով: Մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ Լյուկի հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, և ոչ մի կասկած չունեմ, որ նա մի օր կդառնա աշխարհի լավագույն ձախ պաշտպանը,- ասել է Էվանսը: United Review