• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» ձեռք բերեց Կոնեին

Արունա Կոնե«Էվերթոնը» պաշտոնապես հաստատել է «Ուիգանի» հարձակվող Արունա Կոնեի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:

Ավարտված մրցաշրջանն Անգլիայում  մեկնարկային էր Կոնեի համար:  Արունան հրավիրվել էր «Ուիգան» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի կողմից: Նա 13 գոլ է հեղինակել «Ուիգանի» կազմում և օգնել է թիմին նվաճել Լիգայի Գավաթը:

Այժմ, «Ուիգանի» Պրեմիեր Լիգան լքելուց հետո, Կոնեն որոշել է հետևել իր մարզիչ Մարտինեսին և միանալ նրան «Էվերթոնում»: 29-ամյա իվուարցին, ով առաջարկ էր ստացել նաև «Նյուքասլի» կողմից, «Էվերթոնի» հետ 3-ամյա պայմանագիր է կնքել:

Հավելենք, որ Կոնեն կմիանա իր նոր ակումբին հուլիսի վերջին: Արունան այս ամռան ընթացքում «Էվերթոնի» առաջին ձեռքբերումն է:

Հետաքրքիր փաստեր