• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» չի կարողանում համաձայնության գալ Օսմանի հետ նոր պայմանագրի շուրջ

Լեոն Օսման«Էվերթոնի» կիսապաշտպան Լեոն Օսմանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Օսմանն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում: «Իրիսկաների» կազմում հաջող հանդես գալու շնորհիվ 31-ամյա կիսապաշտպանը հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:

Լեոնի գործող պայմանագիրն «Էվերթոնի» հետ լրանում է միայն երկու տարի անց, մինչդեռ ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով:

Պարբերականի հաղորդմամբ բանակցությունները դեռ ոչնչի չեն հանգեցրել: «Էվերթոնի» և Օսմանի ներկայացուցիչները դեռ չեն համաձայնեցրել պայմանագրի որոշ մանրամասներ: Միևնույն ժամանակ կողմերը չեն պատրաստվում դադարեցնել քննարկումները:

Հետաքրքիր փաստեր