• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» պատրաստվում է նոր մարզադաշտ կառուցել

Էվերթոն«Էվերթոնը» որոշել է «Գուդիսոն Պարկի» հարևանությամբ գտնվող այն տարածքը, որտեղ պատրաստվում է կառուցել 50 հզր նստատեղ ունեցող նոր մարզադաշտ:

Ինչպես Լիվերպուլում իրենց հարևան «կարմիրներն», այնպես էլ իրենք, վաղուց են մտածում նոր մարզադաշտի մասին: Մերսիսայդյան երկու ակումբներն անգամ քննարկել են ընդհանուր մարզադաշտ կառուցելու տարբերակը:

Սակայն «Լիվերպուլը», ինչպես գիտենք, որոշեց վերակառուցել «Էնֆիլդը»: Իսկ «Էվերթոնն» ընտրել է նոր մարզդաշտի տեղը, և այժմ բանակցություններ է վարում քաղաքային իշխանության հետ:

-Բոլորս հիացած ենք: Մեծ աշխատանք է կատարվում և եթե այն տա իր պտուղը, ապա կարծում եմ, որ մեր երկրպագուները դրանով շատ կհպարտանան:

Դա մնում է մեր առաջնային նպատակը: Մենք չենք բացառում այլ տարբերակները, սակայն կա մի վայր, որի վրա վաղուց ենք ուշադրություն դարձրել,- «Էվերթոնի» գործադիր տնօրեն Ռոբերտ Էլսթոունի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Ավելացնենք, որ «Գուդիսոն Պարկը, որն այժմ կարող է ընդունել առավելագույնը 40.2 հզր երկրպագու, «Էվերթոնի» տնային մարզադաշտն է 1892թ-ից:

Հետաքրքիր փաստեր