• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել Հոնդային

Կեյսուկե Հոնդա«Էվերթոնի» նորանշանակ մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին ձեռքբերումը կարող է դառնալ ռուսական «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կենյսուկե Հոնդան:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, 27-ամյա ճապոնացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Ռուսաստանի չեմպիոնի հետ և այժմ հասանելի է որպես ազատ ֆուտբոլիստ: Հոնդան ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, որտեղ հանդես է գալիս հավաքականում իր թիմակից Շինջի Կագավան:

Այս պահին Կեյսուկեն Ճապոնիայի հավաքականի հետ մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Հաղորդվում է, որ Մարտինեսը Հոնդային տեսնում է Մարուան Ֆելայնիին փոխարինող, ով ամենայն հավանականությամբ այս ամռանը կլքի «Գուդիսոն Պարկը»:

Ավելացնենք, որ Հոնդայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Աստոն Վիլլան» և «Տոտտենհեմը»:

Հետաքրքիր փաստեր