• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էտո՚Օն Սոնգին խորհուրդ է տալիս հեռանալ «Բարսելոնայից»

Սամուել Էտո՚Օ«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն իր հայրենակից Ալեքս Սոնգին խորհուրդ է տվել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բարսելոնայից»:

«Արսենալի» նախկին կիսապաշտպանը 2012թ-ի ամառվանից ապարդյուն փորձում է իրեն դրսևորել «Բարսելոնայում»: Ոչ վաղ Ալեքսը հայտնել էր, որ եթե հեռանա «Նոու Կամպից», ապա կվերադառնա Պրեմիեր Լիգա:

Փորձառու Էտո՚Օն, ով ժամանակին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները, կարծում է, որ խաղային պրակտիկայի համար Սոնգը պետք է փոխի ակումբը:

-Սոնգը պետք է հեռանա «Բարսելոնայից»: Իր այդ տարիքում նա պետք է խաղա և նա կարող է լինել ցանկացած այլ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ,- ասել է Էտո՚Օն: beIN Sports

Ինչպես խոսվում է, ամռանը Սոնգը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:

Հետաքրքիր փաստեր