• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էրիկ Լամելան ցանկանում է վերադառնալ Իտալիա

Էրիկ Լամելա«Տոտտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելայի հայրը հայտնել է, որ իր որդին երջանիկ չէ լոնդոնյան ակումբում և ցանկանում է վերադառնալ Ա Սերիա:

21-ամյա Լամելան անցած ամառ տեղափոխվեց «Ուայթ Հարթ Լեյն», որտեղ նրա հետ մեծ հույսեր էին կապում: Սակայն մինչև այժմ արգենտինացի ֆուտբոլիստը չի կարողացել ոչնչով աչքի ընկնել:

Վերջին ժամանակներս խոսվում է Լամելայի՝ Իտալիա վերադարձի մասին, որտեղ նա խաղում էր «Ռոմայում»: Եվ չնայած որ Էրիկը ցանկանում է վերադառնալ Ա Սերիա, նրա տեղափոխությունը քիչ հավանական է:

-Էրիկը Լոնդոնում երջանիկ չէ և ցանկանում է վերադառնալ Իտալիա: Խոսվում է «Լացիոյի» մասին, սակայն ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Հնարավոր է, որ վերադառնա նաև «Ռոմա»: Սակայն «Տոտտենհեմը» չի ցանկանում բաց թողնել նրան,- Խոսե Լամելայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հետաքրքիր փաստեր