• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը վստահ է, որ «Արսենալը» ուժեղ է «Տոտտենհեմից»

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը վստահ է, որ նորեկները «Տոտտենհեմին» չեն դարձրել Հյուսիսային Լոնդոնի ուժեղագույն թիմը:

Արդեն կես դարից ավել է, ինչ «Տոտտենհեմը» իր լոնդոնյան հարևանի ստվերում է, սակայն այս ամռանը նրանք լուրջ գումարներ են ծախսել թիմը ուժեղացնելու համար, այն դեպքում, երբ «Արսենալը» տրանսֆերային հարթակից ձեռք է բերել միայն Յայա Սանոգոյին:

-Իհարկե ես նրանց ֆավորիտ չեմ համարում: Ես զգում եմ, որ մենք շատ ավելի ուժեղ ենք: Մենք արդեն կարգավորել ենք խաղը, ինչի արդյունքը եղավ վերջին հաղթանակները:

Յուրաքանչյուր թիմ առանձնանում է իր կազմով, և «Տոտտենհեմը» լավ կառավարում է իր գումարները: Մենք ուղղակի ֆուտբոլիստներ ենք, ովքեր կիրակի օրը կկատարեն իրենց աշխատանքը: Մեզ չի հետաքրքրում, թե նրանք 30 մլն արժողությամբ ֆուտբոլիստ են գնել, թե ավելի թանկ:

«Տոտտենհեմը» վատ չի խաղում, սակայն մենք այդ խաղին գնում ենք հաղթելու համար,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր