• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Հովարդ. «Ֆիլ Նևիլն իսկական առաջատար է»

Ֆիլ Նևիլ«Էվերթոնի» դարպասապահ Թիմ Հովարդը բարձր է գնահատել ավագ Ֆիլ Նևիլի պրոֆեսիոնալիզմը: Ֆուտբոլիստն անցած շաբաթ անցկացրեց իր հոբելյանական 300-րդ հանդիպումն «Էվերթոնի» կազմում:

36-ամյա Նևիլը շարունակում է մնալ Դևիդ Մոյեսի թիմի կարևոր խաղացողներից մեկը և շարունակում է մրցակցել շատ ավելի երիտասարդ խաղացողների հետ: Անցած հանգստյան օրերին «Էվերթոնի» ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրեց իր 300-րդ հանդիպումը: Ըստ Հովարդի՝ դա իսկապես ֆանտաստիկ ձեռքբերում է:

-Ցանկացած ժամանակ նա մնում է իսկապես պրոֆեսիոնալ և առաջատար, որին շատերը դիմում են խորհրդի համար, այդ թվում նաև ես:

Ամեն օր նա տքնաջան աշխատում է մարզումների ընթացքում և վերջնական արդյունքում հասնում է դրված նպատակին: Ահա թե ինչն է նրան դարձնում առաջատար և վառ օրինակ մյուսների համար,- հայտնել է Հովարդը «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: