• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Շերվուդը վստահ է, որ չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»

Թիմ Շերվուդ«Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը վստահ է, որ իրենց մրցակիցը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն կդառնա:

Չորեքշաբթի երեկոյան «քաղաքայիններն» անակնկալ հաշվով հաղթանակ տարան «Ուայթ Հարթ Լեյնում» և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Եվ չնայած, որ «Տոտտենհեմը» բավարար հիմքեր ունի բողոքելու մրցավարի որոշումներից, մանսավորապես Մայքլ Դոուսոնի խփած մաքուր գոլը, որ Մարիները չհաշվեց կամ Դենի Ռոուզի հեռացումը և 11 մետրանոցի նշանակում, երբ լոնդոնցիների պաշտպանը մաքուր սահընկում կատարեց և միայն գնդակին խաղաց, Շերվուդը համարում է, որ իրենք խաղացել են երկրի ապագա չեմպիոնի դեմ:

-Այսօր մենք խաղացինք չեմպիոնի դեմ: Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող: Ցավոք ում հետ նրանք խաղում են, չեն բավարարվում մեկ կամ երկու գոլով: Նրանք խաղամակարդակով տարբերվում են առաջնության մյուս թիմերից,- Շերվուդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր