• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաս Մյուլերը մերժել է «Յունայթեդի» աստղաբաշխական առաջարկությունը

Թոմաս ՄյուլերՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղաբաշխական առաջարկությունը:

Տրանսֆերային պատուհանի բացման առաջին օրվանից 24-ամյա Մյուլերի անունը կապվում էր «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության հետ: Գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր անձամբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

Սակայն Մյուլերը մերժեց մանչեսթերյան ակումբի առաջարկությունը և նոր՝ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց Բունդեսլիգայի չեմպիոնի հետ:

Երբ Թոմասին հարցրին, թե արդյոք նա մոտ էր «Յունայթեդ» տեղափոխվելուն, նա պատասխանեց. «Իհարկե, ես գիտեի, որ այդ տեղափոխությանը համաձայնվելու դեպքում կարող էի մեծ գումարներ աշխատել: Ինձ առաջարկվող գումարն աստղաբաշխական էր: Սակայն իմ ակումբը «Բավարիան» է, իսկ իմ հեռանալու հարցն անգամ դրված չէր»: Bild