• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաս Վերմալենը բաց կթողնի երեք ամիս

Թոմաս Վերմալեն«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը մեջքի ստորին հատվածում վնասվածքի պատճառով կբացակայի մինչև հոկտեմբերի կեսը:

Ինչպես հայտնում է Goal-ը, այս ախտորոշումը Վերմալենին հայտնել են ակումբի բժիշկները: Վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Բելգիացի կիսապաշտպանի վերականգնման համար կպահանջվի երեք ամիս:

Նոր մրցաշրջանի առաջին երկու ամիսներին Վերմալենի վրա հույս չդնելը ստիպում է Արսեն Վենգերին ուժեղացնել խնդրահարույց դիրքը: Ավելի վաղ Արսեն Վենգերը հրաժեշտ տվեց Յոհան Ջուրույին և Սեբաստիան Սկիլաչիին, և հիմա կենտրոնական պաշտպանի դիրքում «զինագործների» գլխավոր մարզիչն ուղղակի այլընտրանք չունի Պեր Մերտեզակերի և Լորան Կոսելնիի համար:

Լուրերի համաձայն, ստեղծված իրավիճակը ստիպել է «Արսենալին» վերականգնել «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հանդեպ հետաքրքրությունը, ում համար «Արսենալը» հրաժարվում է վճարել պահանջվող 12 մլն ֆունտ գումարը:

Հետաքրքիր փաստեր