• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաս Վերմալեն. «Արսեն Վենգերը համապատասխան մարզիչ է «Արսենալի» համար»

Թոմաս Վերմալեն և Արսեն Վենգեր«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը հայտնել է, որ թիմն ամբողջությամբ աջակցում է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

-Իհարկե, մենք աջակցում ենք նրան: Նա շատ բան է արել ակումբի համար և շարունակում է մեծ աշխատանք կատարել: Վենգերն այդ դերի համար համապատասխան մարդ է: Բայց մենք էլ դեռ պետք է ապացուցենք դա դաշտում: Այս պահին արդյունքներն այնքան էլ լավ չեն: Սակայն մենք կաշխատենք, որպեսզի փոխենք գործերի ընթացքը:

Ես իսկապես ցնցված եմ, որ մարդիկ հարցնում են՝ արդյոք նա համապատասխան մարդ է: Բոլորը ֆուտբոլում տեսնում են միայն կարճ ժամանակահատված: Ոչ մեկը չի տեսնում երկարաժամկետ կտրվածքով: Իսկ դա պետք է անել:

Իհարկե, դա չի նշանակում, որ հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Մենք բոլորս հիասթափված ենք: Սակայն պետք է միասնական լինել դժվարին պահին: Չմեղադրել միմյանց, այլ շարունակել աշխատել ամեն օր,- հայտնել է Վերմալենը: The Guardian

Հետաքրքիր փաստեր