• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմ Քլևերլին բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերը

Թոմ Քլևերլի«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին դեռևս չի ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից, ինչի պատճառով բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի առաջիկա երկու ընկերական խաղերն Իռլանդիայի և Բրազիլիայի հետ:

Հիշեցնենք, որ այդ վնասվածքը 23-ամյա Քլևերլին ստացել էր «Վեստ Բրոմվիչի» հետ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում (5:5): Թոմի առողջական խնդիրների մասին իմանալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրավիրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելին:

Քլևերլին հավականի մարզչական շտաբից մինչև կիրակի օրը ժամանակ էր խնդրել, սակայն Թոմը այդպես էլ չկարողացավ լուծել խնդիրները: Առաջիկա խաղերը բաց կթողնեն նաև Սթիվեն Ջերարդը և Ջեկ Ուիլշերը, ովքեր նույնպես առողջական խնդիրներ ունեն:

Այս կորուստները նշանակում են, որ կիսապաշտպանության կենտրոնում Հոջսոնի տրամադրության տակ կլինեն Ռոդվելը, Մայքլ Կարրիկը և Ֆրենկ Լեմպարդը: