• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոնի Ֆերնանդեսը հավատում է, որ Սամբան կմնա «ՔՊՌ»-ում

Թոնի Ֆերնանդես«Քուինս Պարկ Ռեյնջերսի» սեփականատեր Թոնի Ֆերնանդեսը հույս ունի թիմում պահել Քրիստոֆեր Սամբային՝ չնայած Պրեմիեր Լիգայից դուրս մնալուն:

-Կարծում եմ, որ սա լիովին իրական է: Դեռ հնարավորություն չեմ ունեցել՝ խոսելու Քրիսի հետ, սակայն վաղը նրա հետ զրուցելու է Հարի Ռեդնապը:

Ցանկանում ենք, որ ֆուտբոլիստներն ուզենան մեզ համար խաղալ: Անցել են այն օրերը, երբ մենք խաղացողներ էինք ձեռք բերում անունների համար, կամ էլ նրանք էին գալիս այստեղ հանուն աշխատավարձի:

Մենք չենք պատրաստվում ճնշմամբ այստեղ պահել խաղացողների: Այնպես որ եթե Քրիսը ցանկանում է մնալ, հավատում է այն բանին, ինչ ակումբը կարող է անել, ապա ես կցանկանայի, որ նա դառնար մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը Չեմպիոնշիփում:

Սակայն եթե նա զգում է, որ իր համար ճիշտ կլինի հեռանալը, ապա ես չեմ ցանկանում ստիպել նրան մնալ: Ընդհանրապես հիանալի կլինի թիմ ստեղծել նրա շուրջ,- հայտնել է Ֆերնանդեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր