• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժերվինյոն ցանկանում է դառնալ «Արսենալի» կենդանի լեգենդը

Ժերվինյո«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն հայտնել է, որ ցանկանում է դառնալ թիմի կենդանի լեգենդը: 2011թ-ին տեղափոխվելով հյուսիսային Լոնդոն՝ Ժերվինյոն ընդամենը 19 անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանը 25-ամյա իվուարցին շատ վառ սկսեց: Նա առաջին 7 խաղում դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ հետո մրցակցությունում զիջեց Թեո Ուոլկոտին:

 
Այնուամենայնիվ Ժերվինյոն չի կորցնում մեկնարկային կազմ վերադառնալու հույսերը և ցանկանում է «Արսենալի» համար դառնալ այնպիսի լեգենդ, ինչպիսին Թիերի Անրին է, Սեսկ Ֆաբրեգասը և Յան Ռայթը:

 
-Ես ցանկանում եմ երկար մնալ այստեղ և խաղալ ավելի լավ, քան մյուս ֆուտբոլիստները: Այս պահին ես չեմ մտածում ակումբից հեռանալու մասին:

 
Ես այժմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում եմ: Ինձ մարզում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ես միշտ ցանկացել եմ լինել այստեղ: Ես երկարաժամկետ պլաններ ունեմ «Արսենալի» հետ,- ասել է Ժերվինյոն: Goal

Հետաքրքիր փաստեր