• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոյի նյարդերը տեղի են տալիս (վերլուծություն)

Եվա ԿարնեյրոՈղջ Մեծ Բրիտանիայում վերջին երկու օրերի գլխավոր ֆուտբոլային թեման` «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյի մասնակի հեռացումն է աշխատանքից:

Այդպիսի որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով դժգոհ է մնացել «Սուոնսիի» դեմ խաղում Կարնեյրոյի գործողություններից: Բանն այն է, որ հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեներին` Էդեն Ազարը բախվում է մրցակցի ֆուտբոլիստի հետ և ընկնում խոտածածկին: Խաղի գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը թույլ է տալիս «Չելսիի» բժիշկներին մտնել խաղադաշտ, իսկ այդպիսի դեպքերում` երբ թիմի բժշկական անձնակազմը խաղադաշտում օգնություն է ցուցաբերում ֆուտբոլիստին, վերջինս պետք է բուժում ստանալուց հետո լքի խաղադաշտը և միայն մրցավարի ազդանշանից հետո վերադառնա: Եվ քանի որ, «Չելսին» այդ պահին արդեն իսկ մնացել էր 10 հոգով (Տիբո Կուրտուան 52-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել), Ազարն էլ ժամանակավոր լքում էր խաղադաշտը` թիմը մնում է 8 ֆուտբոլիստներով, չհաշված դարպասապահին:

Jose

Ամեն դեպքում այդ խաղի արդյունքը կարելի է ասել ձեռնտու էր Մոուրինյոյի թիմին, քանի որ, գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը թիմն անցկացրել էր 10 հոգով: Ազարի հետ կապված դրվագը, ճիշտ է, չազդեց խաղի ելքի վրա, բայց Մոուրինյոն այդ պահին պոռթկաց:

Ահա նրա ռեակցիան վերոհիշյալ դրվագի ժամանակ:

Իսկ հիմա մի քանի խոսք գեղեցկուհի Եվա Կարնեյրոյի մասին:

Կարնեյրոն ծնունդով Ջիբրալթարից է, իսկ նրա բժշկական լիցենզիան թույլ է տալիս աշխատել Անգլիայում և Իսպանիայում: Նա երկար տարիներ աշխատել է Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականի հետ: Բացի դրանից, օգնել է մարզիկներին պատրաստվել Պեկինի Օլիմպիական խաղերին: 2009 թվականին հայտվեց «Չելսիի» համակարգում:

AVB2011 թվականին Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Կարնեյրոն դարձավ առաջին թիմի գլխավոր բժիշկը:
Դրանից հետո նա «Չելսիում» աշխատել է Ռոբերտո Դի Մատեոյի, Ռաֆայել Բենիտեսի և Ժոզե Մոուրինյոյի հետ: Բոլորի հետ էլ կարողացել է լեզու գտնել, բայց այս անգամ ինչ որ բան այնպես չստացվեց: Իսկ նրա պրոֆեսիոնալիզմը երբեք քննարկման առարկա չի դարձել, ավելին՝ Ժոզեն պետք է չմոռանա, որ Եվա Կարնեյրոյի լավ կատարած աշխատանքի արդյունքում է որ, նախորդ մրցաշրջանում` երբ «Չելսին» դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն, թիմի ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով բացակայել են ընդհանուր առմամբ 428 օր: Դա ամենալավ ցուցանիշն է: Համեմատության համար` ամենաշատը բացակայել են «Նյուքասլի» ֆուտբոլիստները` 1423 օր:

Իմանալով այս ամենը՝ անհասկանալի է Ժոզե Մոուրինյոյի պահվածքը: Չէ որ, Կարնեյրոն ուղղակի կատարել է իր աշխատանքը և այն էլ բարձր մակարդակով:

JM

Իսկ Մոուրինյոն «Սուոնսիի» հետ կայացած հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսում այս դրվագը մեկնաբանել է հետևալ կերպ. «Կապ չունի, թե դու ի՞նչ պաշտոն ես զբաղեցնում թիմում, բժիշկ թե՞ քարտուղար, դու պետք է կարողանաս կարդալ խաղը: Ես չէի ցանկանում, որ իմ թիմի բժշկակական անձնակազմը մտներ խաղադաշտ այդ դրվագում, քանի որ համոզված էի, որ Ազարին ոչինչ չի եղել, ուղղակի նա շատ էր հոգնել: Իսկ երբ նրանք դուրս եկան, այդպիսով թիմին թողեցին 9 խաղացողներով»:

Իհարկե Ժոզեն լավ է մեկնաբանում այս ամենը, բայց հենց Էդեն Ազարն էր պահանջել բժիշկների օգնությունը:

Eva-Jose

Իսկ հիմա Եվա Կարնեյրոյին արգելել են ներկա լինել «Չելսիի» խաղերին և մարզումներին, բայց ամեն դեպքում նա չի կորցնում իր պաշտոնը ակումբում: Եվան կշարունակի աշխատել առաջին թիմի հետ «Կոբհեմում»: Այս որոշումը կայացրել է Մոուրինյոն, նույնիսկ Ազարի միջամատությունը այս հարցին` չի մեղմացրել Ժոզեի վերաբերմունքը Կարնեյրոյի հանդեպ: Հատկանշական է այն հանգամանքը, որ Եվա Կարնեյրոյի հետ այդ դրվագում խաղադաշտ էր դուրս եկել նաև թիմի ֆիզիոթերապևտ Ջոն Ֆիրնը, բայց վերջինս չի ենթարկվել պատժամիջոցների: Այստեղից կարելի է հետևություն անել, որ սա Ժոզեի անմիջական ցանկությունն էր, որը բնավ կապ չուներ Ազարի հետ կապված դեպքի հետ:

Ինչ արած այդպիսին է Ժոզե Մոուրինյոն` «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԸ»:

Mouinho

Մեր կարծիքով, Ժոզեի նյարդերն ուղղակի տեղի տվեցին այս դրվագում: Թիմը ակտիվ չէ տրանսֆերային շուկայում: Դեռևս չի հաջողվում իրականացնել Ռահման Բաբայի և Ջոն Սթոնսի տրանսֆերները, ինչից էլ Ժոզեն ցայտնոտի մեջ է հայտնվել: Ամեն դեպքում չի բացառվում, որ Ժոզեն վերանայի իր հարաբերությունները Եվա Կարնեյրոյի հետ և նրան վերադարձնի իր հիմնական աշխատանքին: Այլապես հնարավոր է` Կարնեյրոն չհամակերպվի իր ներկայիս կարգավիճակի հետ և հեռանա ակումբից, իսկ այդ ժամանակ հավատացնում եմ ձեզ` կտուժի ո՛չ միայն «Չելսին», այլ ամբողջ անգլիական ֆուտբոլը` կորցնելով մեծ պրոֆեսիոնալի և չքնաղ Եվա Կարնեյրոյին:

Carneiro

Վերլուծության հեղինակ՝ Միրո Ալեքսանյան։

Հետաքրքիր փաստեր