• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադառնալ «Չելսի»

Ժոզե ՄոուրինյոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Չելսին»: Սակայն դրա համար պետք է, որ «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը արագ գործի:

Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Ժոզեն արդեն լավ առաջարկ ունի «Մանչեսթեր Սիթիից», «ՊՍԺ»-ից և «Միլանից», որոնք պատրաստ են պորտուգալացի մարզչին տարեկան 12 մլն ֆունտ վճարել, գումարած տարբեր բոնուսները:

Սակայն Մոուրինյոն, ով «Չելսիում» աշխատած երեք տարում նվաճել է վեց տիտղոս, նախընտրում է հենց լոնդոնյան ակումբի տարբերակը: Այժմ խոսքը մնում է ակումբի ռուս գործարարին:

-Նա պատրաստ է համաձայնվել այն գումարին, որը վաստակում է «Ռեալում», չնայած որ այլ ակումբներում, օրինակ «Սիթիում» կամ «ՊՍԺ»-ում նա ավելի շատ կարող է վաստակել:

Ժոզեն կարող է նաև մնալ Մադրիդում, սակայն նա պարզ հասկացրեց, թե ուր է ուզում տեղափոխվել: Հիմա հարց է, թե Ռոման Աբրամովիչը ինչ է ուզում,- հայտնել է Մոուրինյոի մտերիմ ընկերը: The Sun