• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո․ «Տխուր եմ այսպիսի հաղթանակի համար»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր թիմը շատ ծանր հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ:

«Կապույտները» 2:1 հաշվով հաղթեցին այդ խաղում, որը տեղափոխվել էր Պրեմիեր Լիգայի երրորդ տուրից: Խաղի երկրորդ խաղակեսում «վիլլացիները» ոչնչով չզիջեցին «Չելսիին» և անգամ կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն մրցավարը չնշանակեց մաքուր 11-մետրանոցը, երբ տուգանային հրապարակում գնդակը դիպավ Ջոն Թերիի ձեռքին:

Մոուրինյոն, ով այս ամռանն է վերադարձել անգլիական ֆուտբոլ, իր մեջ ուժ գտավ խոստովանելու, որ իր թիմի հաղթանակը շատ բարդ էր, միգուցե նաև ոչ արժանի:

-«Բեռնաբեոյում» «Ռեալը» հաղթում էր ամեն անգամ և դա անում էր շատ հեշտ: Իսկ Պրեմիեր Լիգայում շատ բարդ է:

«Աստոն Վիլլայի» ոճը իմ ոճն է: Նրանք ունեն հատուկ ֆուտբոլիստ՝ ի դեմս Բենտեկեի, և բոլոր գնդակները նրան էին ուղղված: Նրա դեմ դժվար էր խաղալ:

«Աստոն Վիլլան» լավ էր հակագրոհում: Երբ նրանք գնդակով էին, շատ վտանգներ էին ստեղծում և կարող էին գոլեր խփել, դրա համար մենք պլաններ ունեինք նրանց հակագրոհի հնարավորություն չտալու,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: