• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

Ժորժինյո«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

Վերջին ամսվա ընթացքում բրազիլական արմատներով իտալացու համար լուրջ պայքարում էր «Մանչեսթեր Սիթին»։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքերով, Ժորժինյոն արդեն համաձայնեցրել էր անձնական պայմանագիրը «քաղաքայինների» հետ։

Սակայն հետագայում «կապույտներն» ավելի շահավետ պայմանագրի աաջարկ արեցին։ 26-ամյա Ժորժինյոն որոշեց իր ապագան կապել «Չելսիի» հետ։ Այսօր ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր ստորագրեց «ազնվականների» հետ և ստացավ 5 համարի խաղաշապիկը։

-Հեշտ չէ նման մեծ ակումբի ֆուտբոլիստ դառնալը, ինչի պատճառով շատ ուրախ եմ։ Անհամբերությամբ սպասում եմ աշխարհի ամենահետաքրքիր առաջնությունում խաղալու համար,- ասել է Ժորժինյոն։

Հետաքրքիր փաստեր