• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժուլիո Սեզարը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն

Ժուլիո Սեզար«Նապոլին» մոտ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռք բերելուն, ում ծառայություններով բոլորովին վերջերս հետաքրքրված էր նաև «Արսենալը»:

Ինչպես հայտնում է Goal-ը, 33-ամյա բրազիլիացուն ձեռք բերելու նախաձեռնությունը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսինն է: Այսօր իտալական ակումբի ղեկավարները կհանդիպեն Սեզարի ներկայացուցիչնների հետ:

Հարկ է նշել, որ Սեզարի` «ՔՊՌ»-ից հեռանալը կանխատեսելի էր. բրազիլիացին շաբաթական 80 հզր ֆունտ է ստանում, ինչը Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբի համար մեծ գումար է:

Հավելենք, որ Սեզարը «Նապոլիին» կարժենա մոտ 1 մլն ֆունտ, գումարած հնարավոր պարգևավճարները: «Արսենալը», չնայած հետաքրքրվում էր Ժուլիոյի ծառայություններով, այդպես էլ որոշում չկայացրեց առաջարկ անել «ՔՊՌ»-ին:

Հետաքրքիր փաստեր