• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվան Գազիդիս. «Մենք կարող ենք գնել Ռունիին և նրանից ավելի լավ ֆուտբոլիստներին»

Իվան Գազիդիս«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ այժմ իր ակումբը տրանսֆերային շուկայում կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Ռունին է:

Երկար տարիներ «Արսենալում» աշխատելու ընթացքում Վենգերն առաջին անգամ է տասնյակ միլիոններ ստանում թիմը ուժեղացնելու համար:

Շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձ ստացող Ուեյն Ռունիի հանդեպ «Արսենալի» հետաքրքրությունն ինքնին սենսացիա էր: Սակայն Գազիդիսը երկրպագուներին հայտնել է, որ ակումբը ավելին է կարող:

-Իհարկե մենք կարող ենք ձեռք բերել Ռունիին: Մենք ավելին ենք կարող:

Մենք դիտարկում ենք հնարավոր տարբերակները: Եթե Վենգերը որոշի, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է միանա մեզ, ապա այդպես էլ կլինի: Փաստ է, որ այս տարի մենք տեսնում ենք այն, ինչ պլանավորել էինք մի քանի տարի: Մենք այժմ բավարար ֆինանսական միջոցներ ունենք:

Մենք կարող ենք քննարկել մի քանի տարբերակներ, որոնք նախկինում հասանալի չէին գումարի պատճառով: Դա առաջընթաց է, որը մենք ունեցել ենք վերջին երկու տարում: Դա կարևոր էր մեզ համար,- Գազիդիսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր