• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվան Ռակիտիչին հաճելի է լսել «Լիվերպուլի» հետաքրքրության մասին

Իվան Ռակիտիչ«Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ հաճելի է լսել, որ իր անունը  կապում են «Լիվերպուլի» հետ:

Որոշ տեղեկությունների համաձայն, «կարմիրները» պատրաստվում են 25-ամյա խորվաթի միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը: Ռակիտիչը չի բացառել, որ կլքի իսպանական ակումբն այս ամառ:

-Շատ հաճելի է, որ ինձ կապում են այնպիսի հզոր ակումբի հետ, ինչպիսին «Լիվերպուլն» է: Ես որոշ բաներ լսել եմ դրա հետ կապված, բայց դեռևս կոնկրետ առաջարկներ չեն եղել:

Ես կկրկնեմ այն, ինչն արդեն ասել եմ. կմնամ «Սևիլյայում» միայն այն դեպքում, եթե ղեկավարությունն ուժեղացնի կազմը: Ես հստակ նշել եմ իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ, և նրանք գիտեն, որ պետք է լավ խաղացողներ գնեն,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում 24sata-ն: