• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իր ապագայի մասին հարցից հետո վան Գալն ավարտել է մամլո ասուլիսը (տեսանյութ)

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն այսօր մամլո ասուլիսին ընդամենը երեք հարցի է պատասխանել, որից հետո լքել է սրահ։

Լուրերի համաձայն, արդեն շաբաթ օրը «Ստոկ Սիթիի» դեմ խաղը որոշիչ կլինի հոլանդացի մասնագետի համար, ում վրա ճնշումն ավելացավ վեց խաղ առանց հաղթանակի անցկացնելուց և «Չելսիից» Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո։

Մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները չկարողացան շրջանցել 64-ամյա վան Գալի ապագայի հետ կապված հարցը, որն այնքան էլ դուր չեկավ վերջինիս։ Հարցազրույցն սկսելուց 5 րոպե հետո Լուին ավարտեց այն։

-Կարծու՞մ եք՝ ես ցանկանում եմ այժմ շփվել լրատվամիջոցների հետ։ Ես այստեղ եմ միայն նրա համար, որ այդպես է պահանջում Պրեմիեր Լիգայի կանոնակարգը։ Ես պարտավոր եմ անել դա։ Սակայն ես տեսնում եմ, որ իմ խոսքերը ձեր տեսանկյունից եք մեկնաբանում։

Ես մաղթում եմ ձեզ ուրախ տոներ և, հնարավոր է, երջանիկ Նոր տարի, երբ մենք նորից կհանդիպենք։ Վայելեք գինի և տոնական բլիթներ։ Հաջողություն,- ասել է Վան Գալը։

Թեմատիկ նորություններ