• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լալանան բաց կթողնի մեկուկես ամիս

Ադամ Լալանա«Լիվերպուլի» նորեկ Ադամ Լալանան ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել և բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը:

Լալանային «Սաութհեմպտոնից» 25 մլն ֆունտով գնելը տրանսֆերային այս պատուհանի ընթացքում մերսիսայդյան ակումբի ամենաթանկ տրանսֆերն է: Ակնհայտ է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեծ հույսեր է կապում 25-ամյա փլեյմեյքերի հետ:

Սակայն Բոսթոնում մարզման ժամանակ Լալանան վնասել է ծունկը: Վիրահատության կարիք չի զգացվել, սակայն վերականգնման համար կպահանջվի վեց շաբաթ:

Ինչպես ասվում է «կարմիրների» պաշտոնական հաղորդագրության մեջ, առաջիկա ժամերի ընթացքում Լալանան լրացուցիչ բժշկական զննություն կանցնի, որից հետո բուժզվելու համար կմեկնի Լիվերպուլ:

Հետաքրքիր փաստեր