• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լալանան «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Ադամ ԼալանաԱմռանը «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը կդառնա «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանան: Մերսիսայդյան ակումբը պատրաստ է լուրջ համալրումների: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կարմիրները» մտադիր են մինչև հինգ նոր ֆուտբոլիստ գնել:

Բրենդան Ռոջերսի թիմի գլխավոր տրանսֆերային նպատակ կարելի է համարել 25-ամյա Լալանային, ով «Սաութհեմպտոնում» է 2000 թվականից, սակայն այս մրցաշրջանում ապացուցել է առաջ քայլ անելու իր պատրաստակամությունը:

Հարձակվողական ոճի կիսապաշտպանը ոչ միայն բարձր մակարդակով ելույթներ է ունենում ակումբում, այլ նաև արժանացել է Անգլիայի հավաքական հրավիրվելուն: Հավանական է, որ նա աշխարհի 2014թ-ի առաջնությանը կմասնակցի որպես «երեք առյուծների» հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ Daily Mail-ի հաղորդմամբ, Լալանան տեղյակ է «Լիվերպուլի» հետաքրքրության մասին, և այդ տարբերակը նրան դուր է եկել: Ադամը պատրաստ է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին» և տեղափոխվել «Էնֆիլդ»:

Հետաքրքիր փաստեր