• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լալանան նոր պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ

«Բրայթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան նոր պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

2020 թվականին «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո Լալանան «Բրայթոնի» կազմում 74 հանդիպում է անցկացրել՝ դառնալով չորս գոլի հեղինակ:

Ադամի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում, սակայն «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին որոշեց, որ 34 ամյա անգլիացին դեռ օգտակար կլինի իրեն։

«Երբ ինձ հարցրին պայմանագրի երկարաձգման մասին, ես հաշվի առա երկու գործոն։ Առաջինը, կարո՞ղ եմ դեռ օգուտ բերել թիմին»:

«Ես շատ հուզված էի, երբ հասկացա, թե որքան է ակումբը ցանկանում ինձ պահել: Ես գիտեմ, թե ինչ մտքեր և ստրատեգներ են աշխատում այստեղ: Ինձ համար շատ կարևոր էր իմանալ, որ նրանք դեռ հույս են դնում ինձ վրա»:

«Երկրորդը, դա հենց ակումբի մասին է: Ներքևից վեր, այս ակումբը օրինակելի է, և ես ցանկանում եմ լինել դրա մի մասը»:

«Այստեղի սեփականատերը հանճար են, և ակումբի ղեկավար կազմը, ինչպես Փոլ Բարբերը և Դևիդ Ուերը, միշտ որոշումներ է կայացնում՝ ելնելով թիմի և ակումբի լավագույն շահերից»:

«Այնուհետև, իհարկե, կա մեր մարզիչը՝ պարոն Դե Զերբին, այն հավատը, որը նա անձամբ ինձ դրսևորել է, չի կարող արտահայտվել բառերով, բայց ես կփորձեմ»:

«Նա առանձնահատուկ է, շատ յուրահատուկ: Ես իմ կարիերայում հիանալի մարզիչներ եմ ունեցել, և այս տղան նրանց հետ մի մակարդակի վրա է»:

«Նա սովորեցնում է, ոգեշնչում, կատարելագործում է թիմը և առանձին խաղացողներին: Նա թույլ կողմեր ​​չունի: Երբ նա ասաց, որ ցանկանում է ինձ պահել, ես չէի կարող այլևս հրաժարվել»,- ասել է Լալանան: