• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպը ցանկանում է շուտ մոռանալ «Յունայթեդից» կրած պարտությունը

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը կոչ է արել իր ֆուտբոլիստներին մոռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը և առաջ շարժվել:

Լաուդրուպի սաները «Լիբերթիում» տեղի ունեցած խաղում այնքան էլ վատ չխաղացին Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնների դեմ: Սակայն «Յունայթեդի» գրոհներն անկասելի էին և արդյունքում նրանք 1:4 հաշվով հաղթանակ տարան:

Այդուհանդերձ «կարապների» մարզիչը կարծում է, որ իր թիմը չպետք է շատ ընկճվի սեփական հարկում կրած պարտության համար:

-Գրոհների ավարտը, հատկապես մի քանի գոլեր, բարձրակարգ մակարդակի էին: Ուղղակի պետք է դա ընդունել: Ինձ դա դուր չի գալիս, սակայն ես պետք է դա ընդունեմ: Այդ մասին ես ասել եմ նաև ֆուտբոլիստներին:

Մեր առաջնությունում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ չէ, որ խաղում ենք: Տարբերությունը նրանում էր, որ նրանք իրենց գրոհները լավ ավարտին էին հասցնում: Մենք գրեթե հավասար պահեր ունեցանք,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր