• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպը և Հիդինգը չեն ցանկանում մարզել «Տոտտենհեմը»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը և ներկայումս աշխատանք չունեցող Գուս Հիդինգը իրենց դուրս են թողել «Տոտտնեհմի» հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակից:

Երեկ «Տոտտնեհմը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշին: Մինչև նոր մարզչի նշանակելը, մարզչի պարտականությունները կկատարի Բրայան Շերվուդը, ով նաև ակումբի տեխնիկական տնօրենն է:

Բուքմեյքերներն արդեն կազմել են լոնդոնյան ակումբի հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակը, որում ֆավորիտներից են Լաուդրուպը և Հիդինգը: Սակայն երկուսն էլ իրենց ապագան չեն կապում «Տոտտնհեմի» հետ:

-Միքայել Լաուդրուպը շատ երջանիկ է «Սուոնսիում»: Սա շատ լավ ակումբ է և նա ցանկանում է մնալ այստեղ,- ասել է դանիացու գործակալ Բրայան Տուտմուլուն: Metro

Հիդինգի թեկնածությունն էլ բացառել է վերջինիս գործակալ Կես վան Նյուվենհայզենը:

Հետաքրքիր փաստեր