• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեդլի Քինգը վստահ է, որ «Տոտտենհեմը» շուտով կհավակնի Պրեմիեր Լիգան հաղթելուն

Լեդլի Քինգ«Տոտտենհեմի» նախկին ավագ Լեդլի Քինգը վստահ է, որ առաջիկա մեկ-երկու տարիներին «Տոտտենհեմը» կունենա իրական հնարավորություններ՝ հաղթելու Պրեմիեր Լիգան:

Քինգը, ով ամռանն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավարտել կարիերան և այժմ աշխատում է որպես ակումբի ներկայացուցիչ, հավատում է Անդրե Վիլաշ-Բոաշի և իր թիմի պոտենցիալին:

-Բարձր եմ գնահատում «Տոտտենհեմի» ներկայիս թիմին: Կարծում եմ, որ մենք երիտասարդ և նպատակասլաց մարզիչ ունենք, ով շատ լավն է և մեծ օգուտ է տալիս ակումբին:

Կարծում եմ, որ մենք ունենք մի խումբ հիանալի ֆուտբոլիստներ, որոնք լավ տարիքում են գտնվում, մշտապես առաջընթաց են գրանցում և գործում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Հուսամ, որ այսպիսի առաջնըթացով առաջիկա մեկ-երկու տարում թիմը կհավակնի Պրեմիեր Լիգան հաղթելուն,- հայտնել է Քինգը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: