• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը կարող է տեղափոխվել Չինաստան

Ֆրենկ Լեմպարդ«Գուանչժոուի» գլխավոր մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը խոստովանել է, որ ցանկանում է Չինաստան հրավիրել «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:

Շաբաթվա սկզբին 35-ամյա Լեմպարդը հայտնեց «Չելսիից» հեռանալու մասին: Անգլիացի ֆուտբոլիստն իր ապագան կորոշի աշխարհի առաջնությունից հետո:

Լուրեր կան, որ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», ինչպես նաև մի քանի ամերիկյան ակումբներ: Լեմպարդին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Էրիկսոնը, ով Ֆրնեկին լավ ճանաչում է Անգլիայի հավաքականում աշխատած տարիներից:

-Ես ակումբին առաջարկել եմ պայմանագիր ստորագրել Ֆրենկ Լեմպարդի հետ: Նրան դուր կգա Չինաստանը, նա ֆուտբոլային մարդ է: Կարծում եմ՝ աշխարհում մի քանի կիսապաշտպան կա, որ Լեմպարդից շատ գոլ են խփել: Նա անհավանական ֆուտբոլիստ է,- ասել է Էրիկսոնը: Daily Mail