• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը մերժեց «Էվերթոնին»

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մերժել է «Էվերթոնի»` 3 տարվա պայմանագրի առաջարկը, սակայն առաջվա պես պատրաստվում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» այս մրցաշրջանի ավարտից հետո:

Goal պարբերականի հաղորդմամբ «Չելսիի» ղեկավարությունը հայտնել է 34-ամյա անգլիացուն, որ ոչ մի դեպքում պայմանագիրը չի երկարաձգելու: Լեմպարդն այժմ ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ և ակումբում խաղում է արդեն 12 տարի:

«Էվերթոնը», ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Լեմպարդին առաջարկել է 3 տարվա պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը մերժել է: Հայտնի է, որ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Տոտտենհեմը»:

Անձամբ Լեմպարդը չի ցանկանում տեղափոխվել այլ անգլիական ակումբ: «Չելսիից» հեռանալու դեպքում նա ցանկանում է մեկնել «Լոս Անջելոս Գալաքսի»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լեմպարդը խփել է արդեն 10 գնդակ:

Հետաքրքիր փաստեր