• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը պատրաստ է վերադառնալ աշխատանքի Պրեմիեր լիգայում

«Չելսիի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի՝ Պրեմիեր լիգայում արդեն մի քանի տարբերակներ դիտարկելով իր համար:

44 ամյա Լեմպարդը առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ «Էվերթոնը» հեռացրեց նրան հունվարին: Ֆրենկը չի պատրաստվում ձգձգել իր հանգիստը և արդեն աշխատանքի տեղավորման տարբերակներ է փնտրում:

Ինչպես հայտնում է The Sun-ը, Լեմպարդը ուշադիր հետևում է «Կրիստալ Փելեսում» և «Լեսթերում» ստեղծված իրավիճակին: Առաջինը վերջերս հեռացրեց Պատրիկ Վիեյրային, մինչդեռ վերջիններս ընդամենը մեկ միավոր են ավել վաստակել անկման գոտում գտնվող երկու թիմերից և այդ պատճառով կարող են Բրենդան Ռոջերսից բաժանվել:

«Ֆուլհեմը» կարող է նոր մարզիչի կարիք ունենալ այս ամառ, եթե «Տոտտենհեմը» փորձի լավ առաջարկ անել Մարկո Սիլվային: Բացի այդ, երկարաժամկետ մարզչի ​​որոնման մեջ է նաև «Սաութհեմպտոնը»։

Հետաքրքիր փաստեր