• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդի աշխատավարձը կվճարի «Մանչեսթեր Սիթին»

Ֆրենկ Լեմպարդ«Էթիհադում» Ֆրենկ Լեմպարդի վեցամսյա ելույթների ընթացքում նրա աշխատավարձը կվճարի «Մանչեսթեր Սիթին»:

Այս շաբաթ «քաղաքայինները» պաշտոնապես կհաստատեն «Նյու-Յորք Սիթիի» 36-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը: Մինչև ՄԼՍ-ի հաջորդ մրցաշրջանի մեկնարկը Լեմպարդը կխաղա Մանուել Պելեգրինիի թիմում:

Սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե շեյխ Մանսուրի որ ակումբը կվճարի Ֆրենկի աշխատավարձը: Իմանալով ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված «Սիթիի» խնդիրների մասին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք էր հայտնել, որ Լեմպարդի աշխատավարձի վճարում կարող է մնալ ամերիկյան ակումբի վրա:

Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի աշխատավարձը կվճարի «Մանչեսթեր Սիթին»: