• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդն ամռանը կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այս ամառ կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»: Ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:

Ինչպես հայտնի է, «ազնվականները» որոշել են չերկարաձգել պայմանագիրը 34-ամյա ֆուտբոլիստի հետ, որն այժմ ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ: Լեմպարդը ցանկանում էր մնալ «Սթեմֆորդ Բրիջում», նույնիսկ համաձայնելով իջեցնել աշխատավարձը, սակայն ակումբն արդեն որոշել է:

Լեմպարդն, ով արդեն 12 տարի է լոնդոնյան ակումբում է, առաջարկներ էր ստացել նաև «Մանչեսթեր Յունայթեդից», «Արսենալից» և «Էվերթոնից»: Այնուամենայնիվ նա որոշեց մեկնել ԱՄՆ:

-Գործարքը գործնականում արված է,- հայտնել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը ԱՄՆ-ից:

«Լոս Անջելես Գալաքսիի» գլխավոր մարզիչ Բրյուս Արենան իր հերթին հայտարարել է.

-Չեմ զարմանա, եթե առաջիկա շաբաթ գնենք նոր խաղացողի: Չենք բացառում, որ դա կլինի Լեմպարդը: Հավանականություն կա, որ հենց այդպես էլ կլինի:

Հետաքրքիր փաստեր