• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեյթոն Բեյնս. «Ուրախ ենք, որ չենք խաղալու Սուարեսի դեմ»

Լեյթոն Բեյնս«Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսն ուրախ է, որ իր թիմը ստիպված չի լինելու դիմակայել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին կիրակի օրը կայանալիք դերբիի ժամանակ:

«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար Սուարեսն անցած շաբաթ որակազրկվեց 10 խաղով: Այդ իսկ պատճառով Լուիսը չմասնակցեց անցած հանգստյան օրերին կայացած «Նյուքասլի» հետ խաղին:

Այնուամենայնիվ, Սուարեսի բացակայությունը չխանգարեց «կարմիրներին»՝ հաղթելու «կաչաղակներին» 0:6 հաշվով: Մինչդեռ Բեյնսը կարծում է, որ ուրուգվայցու բացակայությունն առաջիկա խաղին օգուտ կբերի «Էվերթոնին»:

-Այո, մենք ուրախ ենք, որ ստիպված չենք լինելու դիմակայել Լուիս Սուարեսին, որովհետև նա թիմի լավագույն խաղացողն է և ընթացիկ մրցաշրջանում շատ բան է արել «Լիվերպուլի» համար: Եթե նրանք չունենային Լուիսին, ապա հավանաբար չէին գտնվի այն հորիզոնականում, որտեղ այժմ գտնվում են: Նա մեծ կորուստ է «Լիվերպուլի» համար:

Միևնույն ժամանակ, չպետք է մոռանանք, որ «Լիվերպուլում» կան այլ լավ խաղացողներ, որոնք հավանաբար կցանկանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը,- հայտնել է Բեյնսը: Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր