• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթերը» երկարաձգեց իր ավագի պայմանագիրը

Ուես ՄորգանՊրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթերն» իր ավագ Ուես Մորգանի պայմանագիրը երկարաձգել է 3 տարով:

30-ամյա պաշտպանը 2012թ-ի հունվարին «Նոթինգհեմից» տեղափոխվելուց հետո «Լեսթերի» առանցքային ֆուտբոլիստներից է համարվում: Ճամայկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը, սակայն «Քինգ Փաուերի» ակումբը որոշեց նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ պարգևատրել իր ավագին:

-Ես ուրախ եմ իմ ապագան այս ակումբի հետ կապելու համար: Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճելը թիմային խաղի արդյունքն էր, և Չեմպիոնշիփի գավաթը գլխավորևում պահելն իմ համար հպարտության պահ էր: Անհամբերությամբ սպասում եմ Պրեմիեր Լիգայում մեր առաջին խաղին,- ասել է Մորգանը: