• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթերը» պաշտոնանկ արեց Նայջել Պիրսոնին

Նայջել Պիրսոն«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Նայջել Պիրսոնին հեռացնելու մասին: Հեռացման պատճառը հիմնարար հարցերում մասնագետի և ակումբի կարծիքների անհամաձայնությունն է:

Նախորդ մրցաշրջանի ընթացքում քննարկվում էր Նայջելի հեռացման հարցը, սակայն նա կարողացավ շտկել «աղվեսների» վիճակը, ովքեր մրցաշրջանի վերջին 8 խաղերից 6-ում հաղթեցին և ապահովեցին տեղը Պրեմիեր Լիգայում: Թվում էր, թե դրանից հետո Պիրսոնին ոչինչ չի սպառնում:

Սակայն որոշակի հարցերում ունեցած անհամաձայնության պատճառով ակումբը որոշեց բաժանվել 51-ամյա Պիրսոնից: Թե որոնք են այդ խնդիրները, «աղվնեսները» չեն մանրամասնում:

Հիշեցնենք, որ ամառվա սկզբում «Լեսթերը» խզեց պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ, ովքեր Թաիլանդում մասնակցել էին սկանդալային խրախճանքի: Նրանց թվում էր Նայջելի որդի Ջեյմս Պիրսոնը: