• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթերի» նախկին դարպասապահը տեղափոխվեց «Էվերթոն»

Ազատ գործակալի կարգավիճակով «Էվերթոն» է մեկնել «Լեսթերի» նախկին դարպասապահ Էլդին Յակուպովիչը:

«Էվերթոնի» 1-ին համարը՝ Ջորդան Փիքֆորդը, ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերին «Լիվերպուլի» դեմ դերբիում և բաց կթողնի մեկ ամիս:

«Իրիսների» մյուս դարպասապահ՝ Էնդի Լոներգանը նույնպես գտնվում է հիվանդանոցում, ինչը դրդել է մերսիսայդցիներին հրավիրել Յակուպովիչին, ում պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվել է նախորդ մրցաշրջանի վերջում:

Արդյունքում «Էվերթոնը» կարճաժամկետ պայմանագիր կնքեց բոսնիական ծագումով 37-ամյա շվեյցարացու հետ, ով նախկինում հանդես է եկել նաև «Հալում», «Լոկոմոտիվում» և «Գրասհոպերում»։

Այսպիսով, մինչ Պիկֆորդն ու Լոներգանը բացակայում են, Յակուպովիչը կապահովագրի Ասմիր Բեգովիչին, ով կդառնա Ֆրենկ Լեմպարդի թիմի դարպասապահը։

Հետաքրքիր փաստեր